11:54  ,  10 հունվարի, 2024

ՀՖՖ․ Հայաստանի լավագույն ֆուտզալիստի եւ մարզիչի կոչման հավակնորդները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտզալիստ» և «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Տարվա լավագույն ֆուտզալիստի թեկնածուներն են՝

1. Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
2. Ժոաո Գիլյերմե Կարվալյո - «Գազպրոմ Յուգրա», Ռուսաստան
3. Ռոդրիգինյո - «Նորիլսկի Նիկել», Ռուսաստան
4. Արթուր Մելքոնյան - «Ուխտա», Ռուսաստան
5. Լուան Մյուլլեր - «Պալմա Ֆուտզալ», Իսպանիա
6. Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»
7. Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո», Ռուսաստան
8. Սարգիս Մարգարյան - «Վիտեն», Բելառուս
9. Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»
10. Դենիս Նևեդրով - «Տյումեն», Ռուսաստան

Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտզալիստի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ թեկնածուներն են՝
1. Ռուբեն Նազարեթյան - Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2. Խաչատուր Միքայելյան - «Երևան ՖԱ» գլխավոր մարզիչ
3. Էդգար Կիրակոսյան - ««Լեոսթանդքոյին»» ՖԱ գլխավոր մարզիչ
4. Արա Նիգոյան - «Թիմ ՖԱՖ» ՖԱ գլխավոր մարզիչ

Ֆուտզալի Հայաստանի 2023 թ. լավագույն մարզչի քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 19-ը՝ ժամը 18:00: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում