Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
39-րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի իտալացի կիսապաշտպան Ջուլիո Մաջորեն (տեսանյութ), որը 53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։
65-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Յուվենտուսի» անգլիացի հարձակվող Սեմյուել Այլինգը (տեսանյութ)։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը (տեսանյութ)։
«Յուվենտուսը» 46 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 2 միավոր։ «Սալերնիտանան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 12 միավոր։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Սալերնիտանա» - «Յուվենտուս»՝ 1:2
Ջուլիո Մաջորե, 39 - Սեմյուել Այլինգ, 65, Դուշան Վլահովիչ, 90+1
Հեռացում՝ Ջուլիո Մաջորե («Սալերնիտանա»), 53, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում