Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Հռոմի «Լացիոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուդինեզեի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Լացիոն» 30 միավորով 6-րդն է, «Ուդինեզեն» 16-րդ տեղում է՝ 17 միավոր։
Չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
«Նապոլին» 28 միավորով 9-րդն է, «Տորինոն» 10-րդն է՝ 27 միավոր։
Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ուդինեզե» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)
Ուոլաս, 59 - Լուկա Պելեգրինի, 12, Մատիաս Վեսինո, 76
«Տորինո» - «Նապոլի»՝ 3:0 (տեսանյութ)
Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 43, Նիկոլա Վլաշիչ, 52, Ալեսանդրո Բուոնջորնո, 66
Հեռացում՝ Պասկուալե Մացոկի («Նապոլի»), 50
«Սալերնիտանա» - «Յուվենտուս»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)
«Ռոմա» - «Ատալանտա»՝ 23:45
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում