22:57  ,  5 հունվարի, 2024

Միլանի «Ինտերի» նորեկը (ֆոտո, վիդեո)

Կանադայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Թեյժոն Բյուքենենը բելգիական «Բրյուգեից» տեղափոխվեց Միլանի «Ինտեր», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստը կնքել է չորս տարվա պայմանագիր։

Բյուքենենը կլինի պատմության մեջ առաջին կանադացին Իտալիայի առաջնությունում։

Ընթացիկ մրցաշրջանում Բյուքենենը «Բրյուգեի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Բյուքենենի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում