12:50  ,  30 դեկտեմբերի, 2023

Պերեսի նպատակը «Ռեալում» Բելինգեմին, Մբապեին եւ Հոլանդին միավորելն է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է նոր «Գալակտիկոսի» նախագիծ իրականացնել եւ Արքայական ակումբում միավորել այս պահին աշխարհի ամենաթանկ երեք ֆուտբոլիստներին, գրում է իսպանական AS-ը։

20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը («Ռեալ Մադրիդ»), 23-ամյա նորվեգացի կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի») եւ 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն (ՊՍԺ) այժմ գնահատվում են 180 միլիոն եվրո։

Մբապեին ձեռք բերելու ուղղությամբ քայլեր «Ռեալը» կձեռնարկի 2024 թվականին, Էրլինգ Հոլանդին՝ 2025 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում