Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Սալերնիտանային» եւ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Միլանը» 33 միավորով երրորդն է եւ 4 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։
Չորրորդ տեղ բարձրացավ «Ֆիորենտինան», որը 1:0 հաշվով պարտության մատնեց «Մոնցային» եւ ունի 30 միավոր։
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Սալերնիտանա» - «Միլան»՝ 2:2
Ֆեդերիկո Ֆասիո, 42, Անտոնիո Կանդրեւա, 63 - Ֆիկայո Տոմորի, 17, Լուկա Յովիչ, 90+1
«Մոնցա» - «Ֆիորենտինա»՝ 0:1
Լուկաս Բելտրան, 7
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում