00:23  ,  18 դեկտեմբերի, 2023

Հարի Քեյնի դուբլը նպաստեց «Բավարիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Շտուտգարտին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ), աչքի ընկավ նաեւ հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն (տեսանյութ

«Բավարիան» (14 խաղ) 35 միավորով երկրորդն է եւ 4 միավոր է հետ առաջատար «Բայերից», որն անցկացրել է 15 հանդիպում։ «Շտուտգարտը» չորրորդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 3:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 2, 55, Կիմ Մին Ջե, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով