21:36  ,  15 դեկտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստանի թիմը հաղթեց վրացիներին` 3:1 (տեսանյութ)

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի 5-րդ տուրում ընդունեց Վրաստանի թիմին եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցախաղում Հայաստանի թիմին հաղթանակ բերեցին Գարեգին Մաշումյանի, Վլադիմիր Սանոսյանի եւ Ռոդրիգինյոյի գոլերը։

Հայաստանի թիմը 4 պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ Е խմբում եւ 3 միավորով նախավերջինն է։

Վրաստանի հավաքականը Թբիլիսիում Հայաստանի թիմին հաղթել էր 2:1 հաշվով եւ 3 միավորով վերջինն է։

Խմբի առաջատարներն են Պորտուգալիան (4 խաղում՝ 12 միավոր) ու Ֆինլանդիան (4 խաղում՝ 9 միավոր)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում