17:08  ,  6 դեկտեմբերի, 2023

«Բավարիան» 5 տարվա պայմանագիր է կնքել Բրայան Սարագոսայի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել է իսպանական «Գրանադայի» եւ Իսպանիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Բրայան Սարագոսայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին կմիանա 2024թ․ հուլիսին, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» Սարագոսայի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո։

Սարագոսան «Գրանադայի» սան է։ Ակումբի գլխավոր թիմի հետ նա մասնակցել է 51 հանդիպման, խփել է 10 գոլ։

Transfermarkt-ը Սարագոսայի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում