18:37  ,  3 դեկտեմբերի, 2023

Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open Kaliber-ի հաղթող

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Լեհաստանում անցկացված Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10մ ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձել է մրցաշարի հաղթող: Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ եւ պարտվել էին Լատվիայի թիմին` դառնալով արծաթե մեդալակիր:

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի հրաձգության թիմից առայժմ միակն է, որը նվաճել է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում