00:32  ,  30 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 10000-րդ գոլը խփեց Սերխիո Ռամոսը (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 10000-րդ գոլը խփեց իսպանական «Սեւիլիայի» 37-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը  (տեսանյութ), հաղորդում է BBC-ն։ Խմբային մրցաշարի 5-րդ տուրում «Սեւիլիան» 2:3 հաշվով պարտվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» եւ զրկվեց փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից։

Ռամոսը նախորդ անգամ «Սեւիլիայում» գոլ խփել էր 2005 թվականին։ Հետագայում նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» եւ Փարիզի ՊՍԺ-ում։

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ 6000-րդ գոլը եւս խփել էր Սերխիո Ռամոսը 2013 թվականին «Ռեալի» կազմում։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում նա գրավել էր սեփական դարպասը։

Այս վիճակագրությունը հաշվարկվում է 1992 թվականից, երբ եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունը վերափոխվեց Չեմպիոնների լիգայի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English