19:17  ,  12 նոյեմբերի, 2023

Սամբոյի ԱԱ Երեւանում․ Բորիս Շատվերյանը՝ աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին մոտեցող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց չորրորդ արծաթե մեդալը:

Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը եզրափակիչում գոտեմարտեց Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ եւ 0:5 հաշվով ցավալի պարտություն կրեց:  Գոտեմարտի ավարտին հայ սամբիստը չկարողացավ զսպել արցունքները:

Բորիս Շատվերյանը եզրափակիչի ճանապարհին տարել էր 4 հաղթանակ: Վերջին մրցումային օրը եզրափակիչ դուրս եկած Ավետիք Պողոսյանը (88 կգ) նույնպես պարտվել էր: Հայաստանի թիմն արդեն նվաճել է 4 արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում