14:05  ,  12 նոյեմբերի, 2023

Բունդեսլիգա․ Հարի Քեյնի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի նորեկ Հարի Քեյնը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել։ 30-ամյա հարձակվողը պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը Բունդեսլիգայում անցկացրած առաջին 11 հանդիպումներում խփել է 17 գոլ։ Նա նաեւ առաջինն է, ով չորս խաղում անընդմեջ առանվազն երկու գոլ է խփում։

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Բավարիան» 4:2 հաշվով պարտության էր մատնել «Հայդենհայմին», Քեյնը դարձել էր դուբլի հեղինակ։

Հարի Քեյնը «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով