01:33  ,  12 նոյեմբերի, 2023

Սամբոյի ԱԱ Երեւանում․ Երկրորդ օրվա բոլոր մեդալակիրները (ֆոտո)

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի թիմը նվաճեց 3 մեդալ՝ երկու արծաթե եւ մեկ բրոնզե:

Արծաթե մեդալակիրներ դարձան Արամ Աղաջանյանը (71 կգ) եւ մարտական սամբոյից Վահրամ Գրիգորյանը (64 կգ), բրոնզե մեդալ նվաճեց Վահագն Չալյանը (88 կգ):

Երկրորդ մրցումային օրը խաղարկվեց 7 մեդալային հավաքածու, որից երկուսը մարտական սամբոյում:

Տղամարդկանց 71 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռամեդ Գուկեւը, արծաթե մեդալակիր՝ Արամ Աղաջանյան (Հայաստան), բրոնզե մեդալակիրներ՝ Սարբոն Էռնազարով (Ուզբեկստան), Արնուր Կվատայ (Ղազախստան):

88 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ժամալբեկ Ասիլբեկ Ուլու (Ղրղստան), արծաթե մեդալակիր՝Յելաման Կոյշիբաեւ (Ղազախստան), բրոնզե մեդալակիրներ՝ Վահագն Չալյան (Հայաստան) եւ Տին Ստրազա (Խորվաթիա):

+98 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Արտյոմ Օսիպենկոն, արծաթե մեդալակիր՝ Լիե Նատեա (Ռումինիա), բրոնզե մեդալակիրներ՝ Բեկբոլոտ Տոկտոգոնով (Ղրղզստան), Վիկտորս Ռեսկո (Լատվիա): 

Կանանց պայքարում 65 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Դանիելա Ժդանը, արծաթե մեդալակիր՝ Սունիջիդմա Ցոգ-Օչիր (Մոնղոլիա), բրոնզե մեդալակիրներ՝ Սեմ Վան Դուն (Հոլանդիա), Աննա Մարիա Մանուշեւա (Բուլղարիա):

Կանանց 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուս Քսենիա Զադվորովան (FIAS-R), արծաթե մեդալակիր՝ բելառուս Անժելա Զիլինսկայա (FIAS-B), բրոնզե մեդալակիրներ՝ Վոլհա Մալեիկա (Ռումինիա), Շինար Աբատովա (Ղազախստան):

Մարտական սամբո

58 կգ քաշային կարգ

Ոսկե մեդալակիր՝ Մուխտար Գամզաեւ (FIAS-R)

Արծաթե մեդալակիր՝ Տոգտոխբայար Նյամխուու (Մոնղոլիա)

Բրոնզե մեդալակիրներ՝ Լութֆիլա Սայդամատով (Ուզբեկստան), Բոբոխոն Միրզոզոդա ( Տաջիկստան):

64 կգ

Ոսկե մեդալակիր՝ Շեյխ-Մանսուր Խաբիբուլաեւ (FIAS-R)

Արծաթե մեդալակիր՝ Վահրամ Գրիգորյան (Հայաստան)

Բրոնզե մեդալակիրներ՝ Սայակ Բարականով (Ղրղզստան), Մուհամադալի Սադուլաեւ (Ուզբեկստան):

Սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը՝ նոյեմբերի 12-ին, մրցագորգ դուրս կգան տղամարդկանց 79 կգ, 98 կգ, կանանց՝ 80 կգ, +80 կգ,  մարտական սամբոյի 71 կգ 88 կգ եւ +98 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները :

Հայաստանի թիմից պայքարի մեջ կմտնեն Բորիս Շատվերյանը (79 կգ ), Հակոբ Առաքելյանը (98 կգ), Նելլի Ավետիսյանը (80 կգ) եւ Աննա Մկրտչյան (+80 կգ), մարտական սամբոյում՝  Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում