17:58  ,  11 նոյեմբերի, 2023

ԱԱ․ Վահագն Չալյանը՝ բրոնզե մեդալակիր, Արամ Աղաջանյանը և Վահրամ Գրիգորյանը եզրափակիչում են

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց չորրորդ բրոնզե մեդալը։

88 կգ քաշային Վահագն Չալյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց վրացի մրցակցին, այնուհետև առավելության հասավ տաջիկ մրցակցի նկատմամբ և դուրս կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Ժալամբեկ Ասիմբեկովին (Ղրղզստան) եւ դարձավ բրոնզե մեդալակր։

71 կգ քաշային Արամ Աղաջանյանը եւ 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն տիտղոսի համար։

Առաջին օրը բրոնզե մեդալներ էին նվաճել Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ) եւ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում