Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը ճանաչվել է իտալական Ա Սերիայի լավագույն խաղացող հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։
Մրցանակին հավակնում էին նաեւ «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերը, «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, «Միլանի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը, «Բոլոնիայի» հարձակվող Ռիկարդո Օրսոլինին եւ «Ֆրոզինոնեի» հարձակվող Մատիաս Սուլեն։
Հոկտեմբերին Մարտինեսը մասնակցել է Իտալիայի առաջնության երեք հանդիպման, խփել երկու գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում