19:38  ,  28 հոկտեմբերի, 2023

Հարի Քեյնի գոլը խաղադաշտի կենտրոնից (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 8:0 հաշվով հաղթել է «Դարմշտադտին»։

Հեթ-տրիկի հեղինակ դարձած անգլիացի հարձակվող Հարի Քեյնը իր երկրորդ գոլը խփել է խաղադաշտի կենտրոնից կատարած հարվածով (տեսանյութ)։ Դարպասապահը չի հասցրել վերադառնալ եւ հետ մղել հարվածը։

«Բավարիան» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով