19:21  ,  28 հոկտեմբերի, 2023

«Բավարիայի» հաղթանակը՝ 8:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Դարմշտադտին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առավելության հասավ 8:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, դուբլի հեղինակ՝ գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն եւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։ Մեկ գոլ էլ խփեց գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։

«Բավարիայից» արդեն չորրորդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացրեց գերմանացի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։ «Դարմշտադտից» առաջին խաղակեսում հեռացվեցին ալբանացի կիսապաշտպան Կլաուս Գյասուլան եւ խորվաթ պաշտպան  Մատեյ Մագլիցան։

Ոտքի կոտրվածքի պատճառով 10 ամիս բաց թողած գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը վերադարձավ «Բավարիայի» մեկնարկային կազմ։

«Բավարիան» 23 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բայերից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Դարմշտադտը» 14-րդն է՝ 7 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Բավարիա» - «Դարմշտադտ»՝ 8:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 51, 69, 88, Լերոյ Զանե, 56, 64, Ջամալ Մուսիալա, 60, 76, Թոմաս Մյուլեր, 71

Հեռացումներ` Յոզուա Կիմիխ («Բավարիա), 4, Կլաուս Գյասուլա («Դարմշտադտ»), 21, Մատեյ Մագլիցա («Դարմշտադտ»), 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով