18:08  ,  12 հոկտեմբերի, 2023

ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանի ԱՕԿ-ին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հեռացրել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին մինչեւ նոր որոշում ընդունելը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։

Պատճառը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների Օլիմպիական խորհուրդների, նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի ընդունումն է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի կազմում։

Նշվում է, որ ՄՕԿ-ը առանձին որոշումներով հնարավորություն կտա ռուսաստանցի մարզիկներին չեզոք կարգավիճակում մասնակցել 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում