12:56  ,  11 հոկտեմբերի, 2023

ՌՊԼ․ Էդգար Սեւիկյանը՝ ամսվա լավագույն խաղացողի թեկնածուների հնգյակում

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին՝ ընդգրկելով նաեւ «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սեւիկյանին, որն անցած ամիս մասնակցել է 4 հանդիպման, խփել 2 գոլ։

Մյուս թեկնածուներն են Բրայան Մանսիլյան («Օրենբուրգ», 4 խաղ, 2 գոլ, 2 գոլային փոխանցում), Ամար Ռահմանովիչը («Կռիլյա Սովետով», 4 խաղ, 2 գոլ, 2 գոլային փոխանցում), Նիկիտա Սալտիկովը («Կռիլյա Սովետով», 4 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում) եւ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը («Կրասնոդար», 4 խաղ, 3 խաղ առանց գոլի):

Հիշեցնենք, որ Սեւիկյանը երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է «Պարի Նիժնի Նովգորոդի» լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում