21:45  ,  8 հոկտեմբերի, 2023

«Բավարիայի» հաղթանակը՝ 3:0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց «Ֆրայբուրգի» հետ։ Գերմանաթ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը; Աչքի ընկավ նաեւ գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն։

«Բավարիան» 17 միավորով երրոդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան»։ «Ֆրայբուրգը» 8-րդն է՝ 10 միավոր։ Առաջատար «Բայերն» ունի 19 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Շտուտգարտը»՝ 18 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բավարիա» - «Ֆրայբուրգ»՝ 3:0 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 12, 85, Լերոյ Սանե, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով