20:26  ,  8 հոկտեմբերի, 2023

Անհավանական համաշխարհային ռեկորդ մարաթոնյան վազքում (տեսանյութ)

23-ամյա քենիացի Քելվին Քիպտումը սահմանեց համաշխարհային ռեկորդ մարաթոնյան վազքում՝ 42 կմ եւ 195 մետր հաղթահարելով 2 ժամ եւ 35 վայրկյանում։ Նա նվաճեց Չիկագոյի մարաթոնի հաղթողի տիտղոսը։

Նախորդ ռեկորդը պատկանում էր քենիացի Էլիուդու Կիպչոգեին եւ հավասար էր 2 ժամ, 1 րոպե եւ 9 վայրկյանի։

Քելվին Քիպտումն այս տարի հաղթել էր նաեւ Լոնդոնի մարաթոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում