20:43  ,  9 սեպտեմբերի, 2023

Պեպեն կհեռանա անվճար․ «Արսենալը» նրա համար վճարել էր 72 միլիոն ֆունտ ստերլինգ

Կոտդիվուարցի կիսապաշտպան Նիկոլա Պեպեն ազատ գործակալի կարգավիճակում անվճար կհեռանա Լոնդոնի «Արսենալից»։ 28-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի թուրքական «Տրաբզոնսպորում», հաղորդում է The Telegraph-ը։

2019 թվականին «Արսենալը» Նիկոլա Պեպեի տրանսֆերի համար ֆրանսիական «Լիլին» վճարել էր 72 միլիոն ֆունտ ստերլինգ։

Պեպեն «Արսենալում» անցկացրել է 112 հանդիպում, խփել է 27 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում