18:37  ,  7 սեպտեմբերի, 2023

Լուիս Ֆելիպեն դարձավ Բենզեմայի եւ Կանտեի թիմակիցը Սաուդյան Արաբիայում

Իտալացի պաշտպան Լուիս Ֆելիպեն իսպանական «Բետիսից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից «Բետիսը» կստանա 25 միլիոն եվրո։

Լուիս Ֆելիպեն անցած տարվա ամռանը իտալական «Լացիոյից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում անվճար էր միացել «Բետիսին»։

«Ալ Իթիհադում» Լուիս Ֆելիպեն կդառնա ֆրանսիացիներ Քարիմ Բենզեմայի եւ Նգոլո Կանտեի թիմակիցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս