18:26  ,  2 սեպտեմբերի, 2023

Էդգար Սեւիկյանի գոլը նպաստեց «Պարի Նիժնի Նովգորոդի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Պարի Նիժնի Նովգորոդը» տանը մրցեց Կազանի «Ռուբինի» հետ եւ հաղթեց 2:1 հաշվով։

28-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Էդգար Սեւիկյանը։

«Ռուբինի» մեկնարկային կազմում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Պարի Նիժնի Նովգորոդը» 10 միավորով 6-րդն է, «Ռուբինը» 13-րդ տեղում է՝ 6 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Պարի Նիժնի Նովգորոդ» - «Ռուբին»՝ 2:1

Նիկոլայ Կալինսկի, 16, 11մ, Էդգար Սեւիկյան, 28 - Կիրիլ Գոցուկ, 50, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում