14:02  ,  1 սեպտեմբերի, 2023

Լեոնարդո Բոնուչին միացավ «Ունիոն Բեռլինին»

36-ամյա իտալացի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Բոնուչին միացել է գերմանական «Ունիոն Բեռլինին», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի հավաքականի հետ 2020թ․ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Բոնուչին դեռ մեկ տարվա պայմանագիր ուներ Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Նա հայտարարել էր 2023-2024 թվականների մրցաշրջանը վերջինը կլինի իր կարիերայում։

«Ունիոն Բեռլինը» հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում՝ «Նապոլիի», «Ռեալի» եւ «Բրագայի» հետ նույն խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս