12:53  ,  1 սեպտեմբերի, 2023

«Չելսին» ձեռք բերեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին

21-ամյա անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր  «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Չելսին» 7 տարվա պայմանագիր է կքնել Փալմերի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 40 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նախատեսված է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգ բոնուս։

Փալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Գլխավոր թիմում մասնակցել է 41 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս