20:13  ,  30 օգոստոսի, 2023

Տրանսֆերային ռեկորդ․ Ակումբները ծախսել են 7,631 միլիարդ եվրո

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում աշխարհի բոլոր ակումբները միասին ֆուտբոլիստների ձեռք բերման համար ծախսել են ընդհանուր 7,631 միլիարդ եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է, հաղորդում է Transfermarkt-ը։

Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2019թ․ ամռանը՝ 7,568 միլիարդ եվրո։

Այս ամռանը ամենաշատը ծախսել են անգլիական ակումբները՝ 2,43 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղ է բարձրացել Սաուդյան Արաբիան՝  846 միլիոն եվրո։

Հաջորդ տեղերում են իտալական Ա Սերիան (794 միլիոն եվրո), գերմանական Բունդեսլիգան (695 միլիոն եվրո), ֆրանսիական Լիգա 1-ը (693 միլիոն եվրո) եւ իսպանական Լա Լիգան (397 միլիոն եվրո)։

Եվրոպայի առաջատար լիգաներում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում