09:38  ,  28 օգոստոսի, 2023

Կուդուսը «Այաքսից» տեղափոխվեց «Վեստ Հեմ»

Գանայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Մոհամեդ Կուդուսը Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց Լոնդոնի «Վեստ Հեմ», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուդուսի տրանսֆերից «Այաքսը» կստանա մոտ 44 միլիոն եվրո։ 

Նիդերլանդների անցած առաջնությունում Կուդուսը մասնակցել է 30 հանդիպման, խփել է 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում