13:03  ,  27 օգոստոսի, 2023

Աթլետիկայի ԱԱ․ 8-րդ օրվա բոլոր մեդալակիրները (տեսանյութ)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնության 8-րդ օրը վիճարկվել է մեդալների 7 հավաքածու։

Մեդալային հաշվարկում առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որը նվաճել է 11 ոսկե, 8 արծաթե, 8 բրոնզե մեդալ։ Երկրորդ տեղում 4 ոսկե մեդալով Իսպանիայի հավաքականն է։ Լավագույն եռյակը եզրափակում է Ջամայկան՝ 3 ոսկե, 4 արծաթե, 4 բրոնզե մեդալ։

Աթլետիկայի աշխարհի առաջնություն

Տասնամարտ, տղամարդիկ

  1. Պիրս Լեպաժ (Կանադա)՝ 8909 միավոր
    2. Դամիան Ուորներ (Կանադա)՝ 8804
    3. Լինդոն Վիկտոր (Գրենադա)՝ 8756

Գնդի հրում, կանայք

  1. Չեյզ Իլի (ԱՄՆ)՝ 20,43
    2. Սառա Միթոն (Կանադա)՝ 20,08
    3. Լիցզյաո Գուն (Չինաստան)՝ 19,69

5000 մետր, կանայք

  1. Ֆաիտ Չեպնգետիչ Կիպիեգոն (Քենիա)՝ 14.53,88
    2. Սիֆան Հասան (Նիդերլանդներ)՝ 14.54,11
    3. Բեատրիս Չեբետ (Քենիա)՝ 14.54,33

Ձողացատկ, տղամարդիկ

  1. Արման Դյուպլանտիս (Շվեդիա)՝ 6,10 մետր
    2. Էռնեստ Ջոն Օբիենա (Ֆիլիպիններ)՝ 6,00
    3. Քյորթիս Մարշալ (Ավստրալիա)՝ 5,95
    3. Քրիստոֆեր Նիլսեն (ԱՄՆ)՝ 5,95

800 մետր, տղամարդիկ

  1. Մարկո Արոպ (Կանադա)՝ 1.44,24
    2. Էմանուել Վանիոնի (Քենիա)՝ 1.44,53
    3. Բեն Պատիսոն (Մեծ Բրիտանիա)՝ 1.44,83

4х100 մետր փոխանցումավազք, կանայք

  1. ԱՄՆ՝ 41,03 վայրկյան
    2. Ջամայկա՝ 41,21
    3. Մեծ Բրիտանիա՝ 41,97

4х100 մետր փոխանցումավազք, տղամարդիկ

  1. ԱՄՆ՝ 37,38 վայրկյան
    2. Իտալիա՝ 37,62
    3. Ջամայկա՝ 37,76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում