20:20  ,  23 օգոստոսի, 2023

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Իսպանիա

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 20-ամյա կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն տեղափոխվել է իսպանական «Լա Պալմաս», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Մաքսիմո Պերոնեն այս տարվա հունվարին արգենտինական «Վելես Սարսֆիլդից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ կնքելով 5,5 տարվա պայմանագիր։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում նա մասնակցել է երկու հանդիպման։

Transfermarkt-ը Պերոնեի տրանսֆերային գինը գնահատում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս