11:21  ,  23 օգոստոսի, 2023

20-ամյա Աարոն Ռեմզին «Աստոն Վիլայից» տեղափոխվեց «Բարնլի»

Անգլիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աարոն Ռեմզին «Աստոն Վիլայից» տեղափոխվեց «Բարնլի»։ 20-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Daily Mail-ը հաղորդել էր, որ «Աստո Վիլան» Աարոն Ռեմզիի տրանսֆերից կստանա 14 միլիոն ֆունտ ստերլինգ, նաեւ կունենա նրան հետ գնելու իրավունք։

Անցած մրցաշրջանում Աարոն Ռեմզին վարձակալությամբ խաղում էր «Միդլսբրոյում»՝ 31 խաղում խփելով 8 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում