15:03  ,  22 օգոստոսի, 2023

Պարածանրամարտի երիտասարդների ԱԱ․ Խորեն Ծատուրյանը նվաճեց ոսկե եւ արծաթե մեդալներ (ֆոտո)

Դուբայում ընթացող պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը 49կգ քաշային կարգում նվաճեց առաջին տեղը ընդհանուր բարձրացրած քաշի հաշվարկով և արծաթե մեդալ նվաճեց լավագույն բարձրացրած քաշով, հաղորդում է Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պարածանրամարտի հավաքականում են նաեւ Սարգիս Միրիբյանը (72 կգ), Գնել Սաֆարյանը (80 կգ)  և Արթուր Բաբայանը (49 կգ):  Գրետա Վարդանյանը, Սվետլանա Մանուկյանը, Հարություն Մխիթարյանը թիմին կմիանան հաջորդող օրերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում