17:22  ,  18 օգոստոսի, 2023

«Լիվերպուլը» ձեռք է բերել ճապոնացի խաղացողի

«Լիվերպուլը» գերմանական «Շտուտգարտից» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Վատարու Էնդոյին։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Լիվերպուլը» Վատարու Էնդոյի տրանսֆերի համար վճարել է 19 միլիոն եվրո։

Էնդոն «Շտուտգարտում» էր խաղում 2019 թվականից՝ 133 խաղում խփելով 15 գոլ, կատարելով 12 գոլային փոխանցում։ Ճապոնիայի հավաքականում անցկացրած 50 խաղում Էնդոն խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս