00:43  ,  17 օգոստոսի, 2023

Մարկո Արնաուտովիչը միացավ Միլանի «Ինտերին»

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» հայտարարեց իտալական «Բոլոնիայի» եւ Ավստրիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Մարկո Արնաուտովիչի տեղափոխության մասին։ Կողմերը կնքել են վարձակալության պայմանագիր, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Անցած մրցաշրջանում Արնաուտովիչը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Արնաուտովիչը «Ինտերում» վարձակալությամբ հանդես է եկել 2009-2010 թվականների մրցաշրջաններում՝ դառնալով Իտալիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս