22:04  ,  14 օգոստոսի, 2023

«Չելսին» 8 տարվա պայմանագիր կնքեց Կայսեդոյի հետ

Լոնդոնի «Չելսին» հայտարարեց «Բրայթոնից» էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տեղափոխության մասին։

21-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կնքել է 8 տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի կայքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կայսեդոյի տրանսֆերի գումարը կազմել է 133,5 միլիոն եվրո, ինչը ռեկորդային Անգլիայի Պրեմիեր լիգայի համար։

Անցած մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կայսեդոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս