12:33  ,  14 օգոստոսի, 2023

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Վեստ Հեմին»

Անգլիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Պրոուզը «Սաութհեմփթոնից» տեղափոխվեց Լոնդոնի «Վեստ Հեմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայութունը։ Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 7 համարի խաղաշապիկով։

Ուորդ-Պրոուզը «Սաութհեմփթոնի» սան է։ Թիմի կազմում մասնակցել է 410 հանդիպման, խփել 55 գոլ, կատարել 54 գոլային փոխանցում։ «Սաութհեմփթոնը» անցած մրցաշրջանի արդյունքում՝ դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։

Ուորդ-Պրոուզն անցած մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում