09:38  ,  14 օգոստոսի, 2023

Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Թուրքիա

Բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», հաղորդում է ակումբների մամուլի ծառայությունները։

Տրանսֆերի գումարը կազմել է 15 միլիոն եվրո։

30-ամյա Ֆրեդը «Մանչեսթեր Յունայթեդում» էր հանդես գալիս 2018 թվականից՝ 213 խաղում խփելով 14 գոլ, կատարելով 19 գոլային փոխանցում։

Թուրքիայի անցած առաջնությունում «Ֆեներբահչեն» գրավել է երկրորդ տեղը՝ 36 խաղում վաստակելով 80 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում