14:21  ,  10 օգոստոսի, 2023

«Բավարիան» համաձայնության է հասել Հարի Քեյնի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» համաձայնության է հասել Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 30-ամյա կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի հետ, հաղորդում է Sky-ը։

Տրանսֆերի գումարը կկազմի 100 միլիոն եվրո։ Նախատեսված են նաեւ հնարավոր բոնուսներ։

Անցած մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում