Բելառուսում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) Խաղերում հաղթանակով է մեկնարկել վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի թիմը։ Մրցակիցը Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականն էր։ Հայ վոլեյբոլիստները հաղթել են 3:0 հաշվով, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։
Հայաստանի թիմը երկրորդ տուրում կմրցի Բելառուսի հավաքականի հետ։
ԱՊՀ 2-րդ խաղերըում Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ:
Հայաստանի հավաքականն ԱՊՀ խաղերում արդեն նվաճել է երեք մեդալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում