11:29  ,  8 օգոստոսի, 2023

«Վեստ Հեմը» 60 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել Մագուայրի եւ Մաքթոմինայի համար

Լոնդոնի «Վեստ Հեմը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի պաշտպան Հարի Մագուայրին եւ շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինային, հաղորդում է The Guardian-ը։

Լոնդոնյան ակումբը երկու ֆուտբոլիստների համար առաջարկել է 60 միլիոն ֆունտ ստերլինգ։  «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է քննարկել առաջարկը։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» 2019-ին Մագուայրի համար «Լեսթեր Սիթիին» վճարել էր 87 միլիոն եվրո։ Այժմ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում