16:32  ,  7 օգոստոսի, 2023

«Ռոմայի» խաղացողը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Բրազիլացի պաշտպան Ռոժեր Իբանիեսը իտալական «Ռոմայից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի», հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Հռոմեական ակումբը տրանսֆերից ստացել է 25 միլիոն եվրո, հնարավոր է նաեւ 10 միլիոն եվրո բոնուս։ Ռոժեր Իբանիեսը կնքել է 3 տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։

Իբանիեսը չորս մրցաշրջան անցկացրեց «Ռոմայում», որը նրա համար Բերգամոյի «Ատալանտային» վճարել էր 9 միլիոն եվրո։

Transfermarkt-ը Իբանիեսը տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում