10:31  ,  2 օգոստոսի, 2023

Լոնդոնի «Չելսիի» նորեկը

19-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Լեսլի Ուգոչուկվուն ֆրանսիական «Ռենից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են 7 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Լեսլի Ուգոչուկվուի տրանսֆերի համար կվճարի 27,5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Լեսլի Ուգոչուկվուն «Ռենի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս