17:07  ,  1 օգոստոսի, 2023

«Վանն» ունի 8 նորեկ (ֆոտո)

Չարենցավանի «Վանն» ունի 8 նորեկ։ «Վանին» է միացել 22-ամյա կիսապաշտպան Անտոն Շոլոխը «Դինամո Սանկտ Պետերբուրգից», 23-ամյա կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանը, որի նախորդ ակումբը «Կուբան Հոլդինգն» էր, 20-ամյա հարձակվող Օլաոլուվա Օջետունդեն՝ «Լեռնային Արցախից»։

25-ամյա պաշտպան Դեու Դոսան «Վանին» է միացել «Լեռնային Արցախից», 23-ամյա պաշտպան Արսեն Եղիազարյանը՝ «Պերեսվետից», իսկ 18-ամյա դարպասապահ Արամ Տեր-Մինասյանը՝ «Փյունիկ»-ի ակադեմիայից։

25-ամյա պաշտպան Հովհաննես Նազարյանը «Վանին» է միացել «Արարատից», 20-ամյա հարձակվող Գրիշա Պարոնյանը կնքում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով