22:11  ,  26 հուլիսի, 2023

«Ալաշկերտի» նիգերիացի նորեկը Պորտուգալիայից

Հունգարական «Դեբրեցենի» հետ դիմակայությանն ընդառաջ «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Ալաշկերտ» է տեղափոխվել  նիգերիացի վինգեր Սոդիք Ֆատայը:

27-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է  Պորտուգալիայում՝ պաշտպանելով տեղի «Օլիվեյրենսե», «Ժիլ Վիսենտե», «Պասուշ Ֆերեյրա», «Շավիշ», «Վարզիմ», «Ակադեմիկա» և «Սպորտինգ Կովիլյա» թիմերի գույները։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ» - «Դեբրեցեն» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում եւ կմեկնարկի 19:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով