23:18  ,  22 հուլիսի, 2023

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ֆիորենտինա»

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը տեղափոխվեց իտալական «Ֆիորենտինա»։ Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր։ «Յուվենտուսը» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձի (5,5 միլիոն եվրո) կեսը։

Անցած մրցաշրջանը 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրել էր անգլիական «Լիվերպուլում»։

Հաջորդ ամռանը «Ֆիորենտինան» հնարավորություն կունենա 20 միլիոն եվրոյով գնել Արթուր Ռամոսի տրանսֆերային իրավունքը։

Նա 2020թ․ ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվել «Յուվենտուս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս