22:22  ,  21 հուլիսի, 2023

«Մարսելը» 2 տարվա պայմանագիր կնքեց Օբամեյանգի հետ

Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվեց «Մարսել»։ Ֆրանսիական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր։ Օբամեյանգը ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել Լոնդոնի «Չելսիից»։

Անգլիայի անցած առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ։

Transfermarkt-ը Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում