23:58  ,  20 հուլիսի, 2023

Ժորդի Ալբան 2 տարվա պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ

«Բարսելոնայի» նախկին խաղացող, Իսպանիայի հավաքականի կազմում 2012թ․ Եվրոպայի չեմպիոն Ժորդի Ալբան տեղափոխվեց ամերիկյան «Ինտեր Մայամի»։ 34-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր։

Ժորդի Ալբան 2012թ․ հունիսից հանդես էր գալիս «Բարսելոնայում», որի հետ նվաճել է 18 տիտղոս։

Անցած մրցաշրջանում Ժորդի Ալբան իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել  6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս