12:06  ,  17 հուլիսի, 2023

«Չելսիի» 18-ամյա բրազիլացի նորեկը

Լոնդոնի «Չելսին» բրազիլական «Սանտոսից» ձեռք է բերել 18-ամյա բրազիլացի վինգեր Անջելո Գաբրիելի տրանսֆերը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր։

Transfermarkt-ը Անջելոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Անջելոն «Սանտոսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում