13:16  ,  16 հուլիսի, 2023

Ուլի Հյոնես․ Քեյնը պահպանում է «Բավարիա» տեղափոխվելու ցանկությունը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխությունը մյունխենյան ակումբ։

«Հարի Քեյնը հստակ հասկանալ է տվել, որ պահպանում է «Բավարիա» տեղափոխվելու ցանկությունը։ Եթե Քեյնը իր խոսքի տերը լինի, մենք պայմանագիր կկնքենք նրա հետ։ Այդ դեպքում՝ «Տոտենհեմը» ստիպված կլինի ընդունել իրավիճակը։

Քեյնը ցանկանում է հանդես գալ եվրագավաթներում։ «Տոտենհեմը» հաջորդ մրցաշրջանում բաց է թողնելու եվրագավաթները»,- Հյոնեսի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։

Անցած մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում